Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ Լեւոն Իգիթյանը որքանո՞վ է արժանի «ոչ բեզդելնիկ» կոչմանը». Սոնա Աղեկյան (Տեսանյութ)

Մայիս 04,2017 15:37

«Միջազգային ասպարեզում ոչ մեկի վրա ցեխ չի շպրտվել, ընդամենը ասվել է իրականությունը: Զարուհի Փոստանջյանը միշտ այնտեղ է, որտեղ իր կարիքն ունի քաղաքացին, ոչ թե երբ իր կարիքն ունեն վերեւները…»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀԿ ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանի՝ երեկ հնչեցրած  կարծիքին, թե «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը միջազգային ասպարեզներում ցեխ է շպրտում սեփական երկրի վրա, ասաց «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Իգիթյանն ընդդիմադիր մրցակիցներին նաեւ «բեզդելնիկներ» էր անվանել: «Նախ ինքը պետք է ասի, թե որքանով է հենց ինքը արժանի «ոչ բեզդելնիկ» կոչմանը»,-նկատեց Սոնա Աղեկյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանն իր քաղաքական գործունեությամբ մշտապես պայքարել է հանուն քաղաքացիների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031