Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 10 օր առաջ. Արվեստագետները Գագիկ Բեգլարյանի մեջ տեսնում են Երեւանի հորը (տեսանյութ).«Ա1+»

Մայիս 05,2017 00:24

2009-ի Երեւանի ավագանու ընտրություններից 10 օր առաջ Հանրապետականը հույս ունի, որ Երեւանի ավագանու ընտրությունների օրը երեւանցու համար դառնալու է տոն: Արվեստագետները Գագիկ Բեգլարյանի մեջ տեսնում են Երեւանի հորը:

Քարոզարշավի այս օրը կրակոցներ են հնչում Երեւանի Խորենացու փողոցում ոսկու շուկայի մոտ: Ծանր վիրավորում է ստանում քաղաքացիներից մեկը: Կրակողի անձը եւ պատճառները դեռեւս պարզ չեն:

Երեւանի Ազատության պողոտայում վարորդները հնարավորություն ունեն հանկարծակի հայտնված շատրվանից հենց ընթացքից անվճար լվանալ իրենց ավտոմեքենաները:

Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ձեւակերպել Երեւանի ավագանիում մեծամասնություն դառնալու նպատակները, որոնք իրականացնելու է քաղաքապետ Հարություն Քուշկյանը։

Կենտրոն համայնքի նախկին բնակիչները կառավարությունից պահանջում են իջնել իրենց մոտ եւ պատասխան տալ Պետական կարիքների անվան տակ կորցրած բնակարանների համար: Ոստիկանությունն ամեն գնով ուզում է այս մարդկանց հեռու պահել կառավարության շենքից: Մարդիկ այստեղ են չմոռանալով, որ իրենց բնակարանների համար պատասխան պետք է տա նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը :

«Ա1+»-ի «Հետգրություն» հաղորդման հյուր, Բարգավաճ Հայաստանից Երեւանի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը 2013-ի ավագանու ընտրություններից 10 օր առաջ խոսում է քաղաքապետարանի անարդյունավետ կառավարման մասին՝ այնտեղ հատկապես գումարներ են մսխում:

Նոր Նորքի դպրոցների ուսուցիչները դժգոհում են, որ իրենց տնօրենները ավագանու ընտրություններում հանրապետականի օգտին քվեարկողների ցուցակներ են ուզում: Տնօրենները եւ նրանց աշխատակիցները դա չեն էլ թաքցնում : Ուսուցիչները աշխատանքը կորցնելու վախից չեն ներկայանում, նրանց տնօրենը անկեղծ է հանրապետական ներկայացած լրագրողի հետ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031