Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ, մեր բոլոր քաղաքապետերին». Բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին. (Տեսանյութ)

Մայիս 08,2017 19:07

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շրջեցին բակերով եւ քաղաքացիներին կոչ արեցին ընտրել իրենց:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը, թե մարդկանց մահվան վրա պետք չէ փիառ անել՝ նկատի ունենալով «Ելք» դաշինքի կարգախոսը, թե Տարոն Մարգարյանի մահվան վերելակներից ելք կա:

«Մահվան վերելակներ չեն, բա ինչ են: Երեւանի վերելակների իննսուն տոկոսը փոխման ենթակա են, հա բա մահանում են, բա իրենք ինչի վրա են փիառ անում, մենք փիառ չենք անում, իրողություններն ենք արձանագրում, որ վերալակները պետք  է փոխվեն, եւ մենք ասում ենք՝ ոնց պետք է փոխվեն, հիմնադրվելու է վերելակների արտադրություն: Հայաստանում փոխման ենթակա նվազագույնը 5500 վերելակ կա, մրցույթ կհայտարարենք, լավագույն գին ու որակ ապահովող ընկերության հետ քաղաքապետարանը կկնքի պայմանագիր եւ մահվան վերելակները կփոխարինվեն կյանքի վերելակներով»,- ասաց պարոն Փաշինյանը:

Քարոզարշավի ընթացքում այսօր մի կին մոտեցավ պարոն Փաշինյանին ու ասաց՝ կույր մարդկանց չի ընտրելու. «Ամոթ, մեր բոլոր քաղաքապետերին, որովհետեւ ով չի գնացել դեպի Հայաստանի հյուսիս, 16-րդ թաղամասի ծայրամասում կիսաքանդ շենքերը կանգնած են, մեր քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը դա չի՞ տեսնում, չէ՞ որ դրա հետեւում ճակատագրեր են կանգնած. չեմ ընտրի այնպիսի մարդու, որը այդ հարցի մասին ընդհանրապես չի խոսում, դա պատմության փակված է՞ջ է, հա՞»:

Պարոն Փաշինյանն ասաց՝ խնդիրը պետք է ուսումնասիրի, ինքն այս պահին պատրաստ չէ այդ հարցով որեւէ բան ասել, պետք է փաստաթղթերն ուսումնասիրի, հասկանա՝ արդյոք պետությունը պարտավորություն ունի՞ կոնկրետ այդ քաղաքացու նկատմամբ, թե՝ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031