Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն էլ զենք կվերցնի, եթե հարկ լինի

Մայիս 09,2017 16:09

Այսօր Հաղթանակ զբոսայգում նախընտրական քարոզարշավ իրականացնող «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները նկարվեցին Արարատի ֆոնին:

Կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եռատոնի կապակցությամբ նաեւ ուղերձ հղեց ողջ հայությանը: «Արարատը մեր թիկունքում է, առջեւում մայր Հայաստանն է, մենք տոնում եւ վայելում ենք հաղթանակի բերկրանքը: Այն մեզ դժվարությամբ է տրվել: Սա հաղթանակ էր ֆաշիստական Գերմանիայի եւ թուրքերի դեմ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողներից մեկի հարցին`ամսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններով ե՞ւս հաղթանակ են տոնելու, Զարուհի Փոստանջյանը դրական պատասխան տվեց. «Մի քանի օրից էլ ենք հաղթանակ տոնելու: Դա լինելու է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հաղթանակը: Այդ հաղթանակին սպասում ենք բոլորս: Դա անհրաժեշտ է յուրաքանչյուրիս»:

Զարուհի Փոստանջյանը Մայր Հայաստանի արձանը խորհրդանիշ է համարում բոլորիս համար: Ասում է`իր գեներում կա, օրինակ, իր պապիկի տատիկը զենքով կռվել է թուրքերի դեմ: Հարկ եղած դեպքում ինքն էլ կվերցնի: Նա ուրախ է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում արդեն կին մասնագետներ կան:

«Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգուց գնացին Եռաբլուր`ծաղիկներ դնելու արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ֆաշիստական Գերմանիա» !

    1918-ին !!!

    Տիկինը փաստօրէն Առաջին Համաշխարհային Պատերազմը շփոթում է Երկրորդին հետ…

    (այսպէս կ’ըլլայ, երբ որ շա՜տ բան գիտես… գիտելիքներդ կը սկսին այլեւս գլուխէդ յորդիլ, իրարու խառնուիլ…)

    • Հ.Շ. says:

      (իսկ եթէ խօսում է Երկրորդ ՀՊ-ի մասին,
      ռազմականօրէն, Թուրքիան վաբշե դուրս մնացած էր անկէ,
      – քաղաքականօրէն՝ երկու լարերի վրայ խաղալով –

      ամէն դէպքում, հայ-թրքական որեւէ բախում տեղի չունեցաւ…)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031