Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ անհամաձայնության դաշտում դժվար կլինի աշխատել». Վահրամ Բաղդասարյանը՝ «Ծառուկյան» դաշինքի մասին

Մայիս 09,2017 16:57

«Բավականին տհաճ երեւույթ է: Տհաճ է, որ քաղաքականության մեջ նոր քայլ են կատարում, դաշինքը լրիվ նորաթուխ է եւ արդեն իսկ տարաձայնություններ կան, այդ անհամաձայնության դաշտում դժվար կլինի աշխատել»,- մեզ հետ զրույցում հարցին՝ «Ծառուկյան» դաշինքում դուք պառակտում տեսնո՞ւմ եք՝ այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկի դիմումի հետ կապված խնդիրներ էին առաջացել, դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ 23 պատգամավորի անունից եւ նրանց ստորագրությամբ, մինչդեռ նրանցից 12-ը վստահեցնում էր, որ իրենք մանդատից չեն հրաժարվել:

Ավելին՝ օրինակ, Մուշեղ Սաղաթելյանը պատմում էր, որ մինչ ընտրությունները իրենց ստորագրել են տվել եւ նոտարով հաստատել մի թուղթ, ինքնաբացարկի մասին խոսք չի եղել եւ իրենք չեն հասկացել, թե ինչ են ստորագրում:

Մեր հարցին, թե ինչքանո՞վ է օրինաչափ մինչ ընտրությունները թեկնածուներին ստորագրել տալ ինքնաբացարկի դիմումի տակ, հատկապես, որ չեն էլ հասկացել ինչ են ստորագրում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մեր քաղաքական ուժում նման երեւույթ չկա, նման պրակտիկա չկա: Բայց ես զարմանում եմ՝ եթե բավական հասուն մարդիկ, առավել եւս՝ պատգամավորության թեկնածուները ստորագրում են փաստաթուղթը՝ առանց ընթերցելու, ես դա նորմալ չեմ համարում»:

Մեր դիտարկմանը, որ թեկնածուներն ասում են՝ 90 հոդված էր գրված, որը անհասկանալի էր՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ ԱԺ եկող քաղաքացին պետք է պատկերացնի հոդվածների մասին, նաեւ՝ 90 հոդվածի մասին: Համենայնդեպս, ես կոռեկտ չեմ համարում առանց ընթերցելու ցանկացած փաստաթուղթ ստորագրելը»:

Վահրամ Բաղդասարյանը հույս հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքում խնդիրները կհարթվեն եւ խորհրդարանում կկարողանան աշխատել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031