Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին

Մայիս 09,2017 21:21 Share

Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  եւ  ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կինոսրահում մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Տասներեք» վավերագրական ֆիլմի շնորհանդեսին:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել