Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. Արփի Մախսուդյանի բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել

Մայիս 11,2017 17:33

Լրագրող Արփի Մախսուդյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, թե առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել․․․

Ըստ Արփի Մախսուդյանի՝ ոստիկաններն առանց համապատասխան որոշման փորձել են իրենց բնակարանում իրականացնել խուզարկություն:

Հայտնում ենք, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմից հոդվածում նշված բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել:

Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով /«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված/:

Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր: Բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ծառայողները բնակարան մուտք են գործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելու համար դատարանի որոշում չի պահանջվում:

Ոստիկանությունը հորդորում է ծառայողների  ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031