Լրահոս
Օրվա լրահոսը

«Գինեսի ռեկորդակիր զինծառայողն առաջնագծում է զոհվել». Սասուն Միքայելյանի մտահոգությունը (Տեսանյութ)

Մայիս 20,2017 11:15

«ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանի հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին մատնանշեց  զինծառայողներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու հարցը: «Երբ ես էի ծառայում, սափրվելու պարագաներ ստիպված էինք առնել մեր սեփական միջոցներով: Հիմա էլ խնդիրն առկա է»,-ասաց նա:

«ԵԼՔ»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետեւյալ հարցը բարձրացրեց. «Զոհված զինծառայող Արտակ Էդիկի Ռաֆայելյանը գինեսի ռեկորդակիր է: Ճիշտ չի՞ լինի, որ նման շնորհալի երիտասարդները համապատասխան զորամասում ծառայեն: Չեմ կարծում, որ ունեցել ենք նման երիտասարդ: Նա պետք է ծառայեր սպորտային զորամասում, բայց զոհվել է առաջնագծում»:

Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հարցը կարելի է քննարկել ՊՆ-ի հետ. «ՊՆ-ի շրջանակներում է հարցի լուծումը: Կքննարկենք»:

«ԵԼՔ»-ի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ իր հերթին հետաքրքրվեց՝ Կորյուն Նահապետյանը ապրիլյան քառօրյայից առաջ ռազմաքաղաքական ղեկավարությանը զեկուցե՞լ է առաջնագծի խնդիրների մասին:

«Հանգիստ խղճով կարող եմ ասել, որ ապրիլյան դեպքերից առաջ նկատած բացթողումներն արձանագրվել են ապրիլյան պատերազմի օրերին»,-պատասխանեց Կորյուն Նահապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031