Լրահոս
Օրվա լրահոսը

2029 աղբանոցներից փակվել են 693-ը

Մայիս 25,2017 19:14

Մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նիստի սկզբում Վաչե Տերտերյանը  տեղեկացրել է ներկաներին, որ մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Փոխնախարարի խոսքով, որոշակի աշխատանք արդեն կատարված է, մասնավորապես` քարտեզագրված 2029 աղբանոցներից (բացի Երևանից) արդեն իսկ փակվել են 693-ը, փակման աշխատանքներ են տարվում թվով 268 աղբանոցներում: «Միջոցառումից հետո մենք իսկապես մեծ ճիգ ենք գործադրելու ստացված արդյունքը պահպանելու, խորացնելու և շարունակական դարձնելու համար»,-նշել է Վաչե Տերտերյանը և մեծապես կարևորել բնակչության ակտիվ մասնակցությունը այս համապետական միջոցառմանը:   Խորհրդակցությանը ներկա մարզպետարանների պատասխանատուները և տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ներկայացրել են մայիսի 27-ին կայանալիք համապետական միջոցառման աշխատանքների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` հանրապետության բոլոր համայնքները մասնակցելու են ս.թ. մայիսի 27-ին նախատատեսվող համապետական շաբաթօրյակին: Հանրապետական գործադիր իշխանության տարածքային ստորաբաժանումների հետ իրականացվում է աշխատանքների համադրում, կազմվել են մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, նախապատրաստվում են տրանսպորտային միջոցները՝ բավարար թվով բեռնատար ավտոմեքենաների և տեխնիկայի ներգրավման համար:

Ըստ ՀՀ ոստիկանության, մայիսի 25-ի դրությամբ, կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1105 դեպք, չսահմանված վայրերում աղբ թափող 849 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 444-ը: Վարորդների հանդեպ տրանսպորտային միջոցներից իրեր և առարկաներ նետելու համար կազմվել է 442 արձանագրություն: ՀՀ մարզերում հայտնաբերվել են պայմանգիր չունեցող 746 տնտեսվարող սուբյեկտներ:

Նիստի ընթացքում կարևորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:

Համապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցելու համապետական շաբաթօրյակին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

Երևան-011514176

Շիրակի մարզ- 0312-3-26-10

Տավուշի մարզ-094-55-56-57

Լոռու մարզ-0322-4-35-33

Արագածոտնի մարզ-0232-3-37-74

Կոտայքի մարզ-0223-2-73-01

Գեղարքունիքի մարզ-093-63-62-47

Արարատի մարզ-0235-2-34-65

Արմավիրի մարզ-0237-2-10-03

Վայոց ձորի մարզ-0281-2-30-61

Սյունիքի մարզ-0285-4-38-40

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031