Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին

Մայիս 25,2017 19:26

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն այսօր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանին:

Դավիթ Լոքյանը շնորհավորել է Կարեն Բոթոյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:  «Այսօր մենք նրան վստահում ենք մի շատ ծանր պարտականություն՝ ղեկավարել Գեղարքունիքի մարզը: Անկախ այն ամենից, թե որքան աշխատանք է կատարվել այս մարզում, մենք ունենք հսկայական անելիքներ և դուք պետք է լծվեք դրանց լուծմանը»,- նշել է Դավիթ Լոքյանը:

Դավիթ Լոքյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ նրա շնորհիվ վերջին տարիների ընթացքում առավել շատ խնդիրներ ունեցող մարզում լրջագույն փոփոխությունների սկիզբ է դրվել:

Իր հերթին, Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և վստահեցրել, որ արդեն պատգամավորական գործունեության ընթացքում նույնպես կնպաստի մարզի հիմնախնդիրների լուծմանը:

Մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ  մարզում տեսել է  թիմային աշխատանք: Վստահ եմ, որ այդ նույն թիմի՝ մարզպետարանի աշխատակազմի հետ այսուհետ նույնպես մեր առջև դրված  խնդիրները կատարելու ենք,-ասել է Կարեն Բոթոյանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031