Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժական հանգիստ՝ Ակնալճի եզդիական պանթեոնում

Հունիս 03,2017 13:00

Հասան Հասանյանին շատ վաղուց գիտեմ՝ մանկության տարիներից, որովհետեւ նրա հայրը, այնուհետեւ հենց ինքը մեր ընտանիքի հոգեւորականն էր՝ շեյխը, ով միշտ հասու էր թե՛ մեր ուրախություններին եւ թե՛ դժվարություններին։

Ազատ եւ անկախ Հայաստանի առաջամարտիկներից էր, միշտ ձգտելով, որ եզդի ժողովուրդը մեր եղբայր ժողովրդի՝ հայերի հետ լինի պայքարի առաջին շարքերում։ Ճիշտ է, ընդունված չէ ասել «Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ», բայց նա, փաստորեն, իր վրա էր վերցրել այդ առաքելությունը եւ այն անտրտունջ իրականացնում ու առաջ էր տանում։

Նա առաջինն էր, ով ողջունեց Հայաստանում՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիական սրբատեղիի հիմնադրումը։ Այստեղ կատարվող բոլոր ձեռնարկումներին իր օրհնությունն ու աջակցությունն էր բերում եւ պատահական չէ, որ բոլոր միջոցառումները սկսվում էին նրա օրհնանքով ու բարեմաղթանքով։ Վերջին նման միջոցառումը ապրիլի 18-ին էր, երբ մենք եզդիական տոնացույցով ազգովի նշում էինք մեր նոր տարին։ Այդ օրերին նա արդեն ֆիզիկապես վատ էր զգում եւ պառկած էր հիվանդանոցում։ Նախօրյակին այցելեցի նրան եւ ասացի, որ առանց իր օրհնության եւ բարեմաղթանքի հնարավոր չի լինի սկսել այդ միջոցառումը։ Նրա դալկացող դեմքին ժպիտ երեւաց ու ասաց. «Մեռած էլ լինեմ, վաղը սրբատեղիում կլինեմ»։ Եկավ, ոչինչ ցույց չտալով եւ՛ աղոթք կարդաց, եւ՛ իր ողջույնները հղեց, ու հիվանդանոց վերադարձավ…

Նա առաջինն է, ով իր հավերժական հանգիստը կգտնի Արմավիրի Ակնալճի սրբատեղիի եզդիական պանթեոնում՝ Սըլթանե Էզիդիի տաճարի հարեւանությամբ։ Ասում էր, որ իր համար երանելի կլինի այն օրը, երբ նոր՝ Տաուսե Մալակի տաճարը կառուցված ու դռները բացած տեսնի այնտեղ աղոթքի շտապող ժողովրդի առաջ։

ՄԻՐԶԱ ՍԼՈՅԱՆ

Արմավիրի Ակնալճի սրբատեղիի հիմնադիր

 

«Առավոտ»

02.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930