Լրահոս
Օրվա լրահոսը

Ինգա Զարաֆյան. «Հայաստանում առողջապահությունը մեծ բիզնես է» (Տեսանյութ)

Հունիս 03,2017 18:52

Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-մանկաբույժ Արարատ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե Կապանում հիվանդությունների մեծ մասը կապված է վիրուսային վարակների հետ, հազվադեպ եղել են բարդ խնդիրներ կապված գենետիկ հիվանդությունների հետ: Aravot.am-ը խնդրեց բնապահպան Կարինե Դանիելյանին և «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանին անդրադառնալ այս հայտարարությանը և եթե ունեն համապատասխան տվյալներ, ներկայացնել դրանք:

Կարինե Դանիելյանը ասաց, որ նման ուսումնասիրություններ ժամանակին կատարվել են. «Պետք է գտնեինք Հայաստանում ամենառիսկային գոտիները, և իհարկե՛, դուրս եկանք հանքարդյունաբերության ոլորտի վրա՝ Լոռի և Սյունիք: Եվ եթե նայենք տարածքների կառավարման նախարարությունը մշակել է մարզերի զարգացման ծրագրերը, և միակ մարզը, որտեղ ռիսկերի մեջ գրված է բարձր մահացություն, Լոռին է: Թվերը շատ խոսում են»:

Նա նշեց, որ 40 տարվա փորձ ունի առողջապահության նախարարության հետ աշխատելու. «Սովետական տարիներից սկսած մենք գիտենք իրենց դիրքորոշումը՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ թաքցնում են: Մենք այնպիսի բաներ էինք բացահայտում, և գալիս էինք, իրենք ասում էին՝ չէ՛, նման բան չկա»:

Իսկ Ինգա Զարաֆյանը բերեց Գեղանուշ համայնքի օրինակը. «Գեղանուշ պոչամբարը անմիջական ազդեցություն ունի Գեղանուշ համայնքի վրա, որը կպած է Կապան քաղաքին, արդեն որերորդ անգամ գյուղապետի մակարդակով և ավագանու մակարդակով դիմում է առողջապահության նախարարությանը, որպեսզի նրանք գոնե իրենց համայնքում ստուգեն այդ շրջակա միջավայրի  վրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Եվ իրենք ասում են՝ մեզ մոտ ամեն երկրորդ մարդ հիվանդ է և ունի ուռուցքային հիվանդություն: Երեք տարի է դիմում են, բայց ոչ ոք չի եկել, ասել՝ մենք արձագանքում ենք ձեր դիմումին»:

Նա նշեց, որ Հայաստանում առողջապահությունը մեծ բիզնես է. «Եթե մարդ հիվանդանում է և եթե փող ունի վերցնում է իր հիվանդին, գալիս է Երևան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930