Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ»-ի անդամ. «Միաբեւեռ խորհրդարան է, բոլորը կազմակերպվում են Մոսկվայից». «Հրապարակ»

Հունիս 06,2017 10:44

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը վստահեցնում է՝ թոթափել են հետընտրական դեպրեսիան ու շարունակում են պայքարը Հայաստանում իրենց գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ. «Մեր գրասենյակն էլ կա, լրատվական խմբերն էլ են աշխատում, կուսակցականներս էլ կուռ շարքերով կանգնած ենք, ինչպես աշխատել ենք, այնպես էլ շարունակում ենք»։

«Անցած ընտրությունների արդյունքներից հետո կարելի՞ է ակնկալել, որ երբեւէ Հայաստանում դոմինանտ կլինի «ԱԴ»-ի «գիծը» հարցին Առաքելյանը դրական պատասխանեց, իսկ պարտության պատճառների մասին ասաց. «Ամբողջ իշխանական ռեսուրսն աշխատեց ապացուցել, որ մեր ուղղվածության ընդդիմությունն անցողիկ չէ, այլ ուրիշ ուժ է, եւ ուղղորդեց ամբողջ ընտրազանգվածին դեպի այդ ուժը, որը կիսատ-պռատ հայտարարում էր, որ ինքն էլ է արեւմտյան ուժ, բայց ընտրությունից ուղիղ երկու ժամ հետո հայտարարեցին, որ Արեւմուտքի հետ ոչ մի կապ չունենք։ Այսինքն՝ անգամ մոնիթորինգի տվյալներով, մեզ երեք անգամ ավելի քիչ են մեկնաբանել, քան մյուս ընդդիմադիր ուժին։ Պետական ռեսուրսի ուղղորդումը տեսանք, ում օգտին եղավ»։

Այսինքն, Ձեր կարծիքով, նոր խորհրդարանում արեւմտյան գաղափարախոսություն կրող ուժ չկա՞։ «Ոչ»,- միանշանակ պնդեց նա։«Ելք»-ը մի օր հետո Արամ Զ. Սարգսյանի միջոցով հայտարարեց, որ մենք ոչ մի արեւմտյան թեւ չենք ներկայացնում եւ այլն, մոտավորապես ասաց՝ լավ չէ, որ մտել ենք Եվրասիական միություն, բայց դե, որ մտել ենք, ոչինչ, ձեր ցավը տանեմ, ես իրենց հետ վարչապետ եմ աշխատել։ Իրենք այդ իմիտացիան արեցին, ժողովրդի ձայները տարան, ավարտվեց, էլ խաղալու բան չունեն։ Հիմա միաբեւեռ խորհրդարան է, բոլորը կազմակերպվում են Մոսկվայից»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930