Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Կրճատվող ուսուցիչների թիվը չի գերազանցի մի քանի 100-ը»

Հունիս 06,2017 11:31

Հունիսի 6-ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա գտնվեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում:

Aravot.am-ը ԿԳ նախարարին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը, թե առաջիկայում օպտիմալացման արդյունքում 7000-8000 ուսուցիչ աշխատանքը կկորցնի:

«Մենք որեւէ տեղ օպտիմալացման ծրագիր ներկայացրե՞լ ենք… Մենք ունենք քաղաքային դպրոցների հիմնախնդիր եւ հետեւյալ պատկերը, շուրջ 30 տոկոս թերբեռնված եւ նույնքան գերբեռնված դպրոցներ: Մենք պարզապես պետք է մտածենք, թե ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, քանի որ ունենք երեք հերթով սովորող դպրոցներ: Իսկ կրթական քաղաքականությունը հանգում է նրան, որ դպրոցը սկսի աշխատել մինչեւ 3-4-ը»:

Նախարարը հավաստիացրեց, որ 7000-8000 հոգու կրճատման մասին խոսք լինել չի կարող, այդ թիվը չի կարող գերազանցել մի քանի 100-ը:

Լեւոն Մկրտչյանը հավելեց, որ եթե լինի փակվող դպրոց, ուսուցիչներին աշխատանք կառաջարկվի: «Այդ մեծ թվերը, որ շրջանառվում են, իրատեսական չեն»,-հավելեց նախարարը:

Նա վկայակոչեց, օրինակ` Կոնդի դպրոցը, որը շուրջ 40 աշակերտ ունի: 2020- 22 թթ, նախարարի ասելով, նախատեսվում է ունենալ մինչեւ 300 աշակերտ ունեցող դպրոցներ, ավագ դպրոցների պարագայում այդ թիվը պետք է 150 լինի:

Լեւոն Մկրտչյանը նաեւ նշեց, որ օրինակ` Շորբուլաղում, որը առանձնացված թաղամաս է, անգամ քիչ աշակերտների դեպքում դպրոցը չի միավորվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930