Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում լրիվ այլ դերասաններ կարող են սկսել խաղալ, այդ թվում՝ նաեւ Չինաստանը. Ալեքսանդր Ռաար. «Ժողովուրդ»

Հունիս 06,2017 12:13

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջապես կարողացավ հասնել միջազգային դիտորդների թիվը 7-ով ավելացնելուն եւ ԼՂ խնդրի շրջանակներում արդեն հասցեական հայտարարություններ է անում՝ Ադրբեջանին քննադատելով հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների համար։

Այս առնչությամբ միջազգային փորձագետ Ալեքսանդր Ռաարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ միաժամանակ ընդգծելով, թե դա պետք է անեն հենց կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրները՝ առանց միջնորդների։

Ռաարի խոսքով՝ այժմ Եվրոպան այն վիճակում չէ, որ խառնվի Ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս շարունակում է մնալ ստվերում եւ միջազգային փորձագետի խոսքով՝ տեղի ունեցող գործընթացներին կխառնվի միայն պատերազմի դեպքում։

Ռաարի խոսքով, սակայն, այս պարագայում նոր պատերազմի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ հաղթողներ, միեւնույնն է, չեն լինելու։ Որքան էլ կարող է տարօրինակ թվալ, Ռաարը կարծիք հայտնեց, թե որոշ ժամանակ անց Ղարաբաղյան հակամարտության հարցում կարող է մեծանալ Չինաստանի դերակատարությունը, որը փորձում է մեծ քայլերով ամուր հիմքեր դնել տարածաշրջանում։

– Արդոք Ադրբեջանը չի՞ կարող օգտվել այն հանգամանքից, որ այժմ մյուս երկրները զբաղված են այլ հարցերով եւ դիմել նոր արկածախնդրության։

– Գիտե՞ք, այժմ Եվրոպան չունի հետաքրքրություն եւ ուժ զբաղվելու նաեւ Ուկրաինայում ընթացող գործընթացներով։ Հենց կոնֆլիկտի կողմերը պետք է որոշեն այս հարցը՝ առանց միջնորդների։ Ղարաբաղյան հակամարտության հարցում, իմ կարծիքով, լրիվ այլ դերասաններ կարող են սկսել խաղալ, այդ թվում՝ նաեւ Չինաստանը, որը Ձեր տարածաշրջան է մտնում մեծ քայլերով՝ ընդլայնելով իր քաղաքականությունը։ Չինական ազդեցությունն իրոք մեծանում է նաեւ քաղաքական առումով, եւ ես մտածում եմ, որ կանցնի ժամանակ, եւ տարածաշրջանային խնդիրներով կզբաղվեն ոչ թե եվրոպացիները, այլ Շանհայական համագործակցության ղեկավարները։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930