Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ալթունյան. «Առողջապահական ծառայությունների գները ցածր են, դրա համար է մակարդակը ցածր»

Հունիս 06,2017 16:46

«Խոսքը արդյունավետ տեր գտնելու մասին է»,- ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը`պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հարցին`ինչ-որ սկզբունքներ կա՞ն ներդրողների ընտրության համար, թե՞ խնդիրը պետական գույքը «մեզնից բրախելն» է:

Հիշեցնենք, հանձնաժողովում այսօր քննարկվում էր 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման նախագիծը:

Նախարարի պատասխանը չգոհացրեց Խոսրով Հարությունյանին: «Մամուլին ուրիշ բան էինք ասում, որ պետությունը պարտավոր չէ հիմնարկներին ֆինանսավորել»: Խոսրով Հարությունյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք մասնավորեցումից հետո սակագների բարձրացում չի՞ սպասվում. «Ակնհայտ է, որ ներդրումները բերելու են ծառայությունների սակագների բարձրացման, որովհետեւ այդ ներդրումները հետո պետք է բերվեն»:

Լեւոն Ալթունյանը չհերքեց` սակագների բարձրացում կլինի: Ասաց`միեւնույն ժամանակ կմշակվեն փաթեթներ, սոցիալապես անապահով անձանց համար բուժծառայությունը հասանելի դարձնելու համար. «Ակնհայտ է, որ այսօր գները ցածր են եւ ծառայությունների այն մակարդակն են ապահովում, որն այսօր ունենք: Այդ մակարդակը ոչ մի կերպ մեզ չի բավարարում, պարտավոր ենք դրանք բարելավել եւ ակնհայտ է, որ կանխատեսում ենք գների բարձրացում»:

Նախարարի խոսքով՝ եթե հիմա յուրաքանչյուր անապահով անձի համար պետությունը տրամադրում է 3000 դրամ, ապա նախարարությունը գտել է արտաքին եւ ներքին ռեսուրսներ ու ապահովագրական փաթեթների մշակում, որոնք ուժի մեջ կմտնեն մյուս տարի:

«2018 թվականի հունվարից առավել անապահով 700 հազար բնակիչներին  3000 դրամի փոխարեն կտրամադրվի 25000 դրամ», – ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այսպիսով հասարակության համար բուժծառայություններն ավելի մատչելի կդառնան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930