Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Հայփոստը» դեռ գնորդ չունի

Հունիս 06,2017 15:41

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց գույքի մասնավորեցման մասին կառավարության որոշումը: Այդ որոշումը, հիշեցնենք, բավական քննարկվեց մամուլում:

2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերություններն են` «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն, Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ն, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ-ն, «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ն, «Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ԲԲԸ-ն, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ն, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» և այլն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց`արդյոք այս հիմնարկ-ձեռնարկությունները միայն «բյուջեն լցնելու» համար են մասնավորեցվում եւ խնդրեց պարզաբանել`ո՞րն է լինելու այդ շենք-շինություններում առկա պետական գույքի ճակատագիրը:

Արման Սահակյանը համամիտ չէ`ծրագրի նպատակը բյուջեն լցնելը չէ. «Դրված է սկզբունք, որ քիչ շահաբաժնով ընկերությունները, որ մեծ ծախսեր են ստանում բյուջեից, ավելի մեծ շահույթ ունենան: Օրինակ՝ Կառավարության ընդունելությունների տունը, այդ ծախսերից ազատվելու ու ավելի լավ կառավարիչներ ներգրավելու համար ենք անում, իսկ մեզ համար փաստ է, որ մասնավորն ավելի լավ է ղեկավարում»: Նա հավելեց, որ ստացված հասույթը կլինի 35-36 միլիարդ դրամ: Տեղեկացրեց, որ «Հայփոստը» դեռ պոտենցիալ գնորդներ չունի:

Իսկ ինչ վերաբերում է շենքերում առկա գույքին`այն գնահատվելու է մասնավորեցման ծրագրի հաստատումից հետո: Բայց, ըստ նրա, «Հայ ֆիլմը», որ դեռևս 2003-2004 թվականներին է մասնավորեցվել, համաձայնության է եկել «Գաֆեսճյան» հիմնադրամի հետ, որ գույքը հետ հանձնեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անհասկանալի է այն պետական պաշտոնյայի պահվածքը, որի կարծիքով մասնավորը ավելի լավ է կառավարում ու ինքը շարունակում է պաշտոնավարել: Դե տեղափոխվեք մասնավոր հատված, իսկ Ձեզ կփոխարինեն ավելի լավ կառավարիչներ, որոնք գործով հաստատ կապացուցեն հակառակը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930