Լրահոս
Օրվա լրահոսը

Լազերային տեսիլքով կվերակերտվի Էրեբունի ամրոցը

Հունիս 07,2017 15:30

2018թ. կնշվի Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: «Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրեն Գագիկ Գյուրջյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ արդեն ավարտին են հասցրել Էրեբունի միջնաբերդի վերականգնման նախագիծը, ափսոսում է, որ ավելի վաղ չեն սկսել, որ գոնե հասցնեին հոբելյանին: Նրա ձեւակերպմամբ՝ Էրեբունի հնավայրի միջնաբերդը յուրահատուկ եւ գրավիչ հուշարձան է, եւ առաջին հերթին այն նախ պետք է փրկել փլուզումից:

Պարոն Գյուրջյանը տեղեկացրեց, որ ուրարտական խոհանոցի եւ ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի եւ սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը եւս ավարտված են:

«Էրեբունի արգելոց-թանգարանի» տնօրենը կարծում է, որ 500 տեղանոց ամֆիթատրոնը կարելի է յուրատեսակ ձեւով շահագործել ու երեկոյան լուսաձայնային շոուով պատմել Էրեբունիի հիմնադրումը, լազերային տեսիլքով ցուցադրել վերականգնված Էրեբունին:

«Եթե այս ամենը անգամ կիսով չափ էլ աշխատի, կրկնակի գումար կբերի, ու պետությունը կարող է չվճարել մեզ, քանի որ ինքնաբավ կդառնանք»,- համոզված է պարոն Գյուրջյանը:

Նա մտադիր է նաեւ ուրարտական տուն ստեղծել, որտեղ կարելի է ուրարտական խոհանոց համտեսել: «Ինչո՞ւ չբարձրաձայնենք, որ Ուրարտուի ժամանակվա խաղողի տեսակները առ այսօր էլ կան Հայաստանում: Նաեւ որոշել ենք մարդկանց ուրարտացու հագուստներով կառապանների միջոցով ձիակառքերով վերեւ բարձրացնել: 30 հեկտար տարածք ունենք, որը կբարեկարգենք, իսկ սրճարանները կլինեն հնավայրի հետ կապ չունեցող հատվածներում»,- հայտնեց մեր զրուցակիցը:

 Լուսանկարը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

06.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930