Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզի բռնկման պատճառը` հակահամաճարակային ոչ պատշաճ գործողությունները

Հունիս 07,2017 16:49

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը կարծում է, որ բրուցելոզի դեպքերի կրկնման հիմնական պատճառն այն է, որ հակահամաճարակային գործողությունները պատշաճ չեն կատարվում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Հակոբյանը փաստեց, որ այժմ գործ ունենք բրուցելոզի էնդեմիկ` տեղայնացված պրոցեսների հետ:

Համեմատելով, թե ինչպես էին խորհրդային տարիներին իրականացնում հակահամաճարակային գործողություններ, նա ասաց. «Երբ հայտնաբերվում էր բրուզելոզի էնդեմիկ օջախ, այդ անասնագոմը պետք է դեզինֆեկցվեր, հետո 6 ամիս չէին թողնում այնտեղ անասուն պահել, որ բրուցելոզի հարուցիչը չփոխանցվեր: Մյուս անասուններին թույլ չէին տալիս մտնել այն արոտավայրերը, որտեղ բրուցելոզով հիվանդ անասուններ են եղել: Բայց հիմա նման միջոցառումներ չեն իրականացվում, դրա համար էլ անընդհատ բրուցելոզի դեպքերը կրկնվում են»:

Տիկին Հակոբյանը նկատեց, որ այս հարցում երբեմն նաև գյուղացիների մեղավորությունը կա, քանի որ գումար չունենալու պատճառով անասուններին ժամանակին չեն պատվաստում:

Մարկետոլոգ Ռուբեն Հայթյանի համոզմամբ` թերացումը ՀՀ Գյուղատնտեսության նախարարության համակարգում անասնաբուժության, անասնաբուծության ծառայությանն է. «Եթե այս փոքրիկ երկրում բրուցելոզի հաճախակի բռնկումներ են լինում, ուրեմն այդ կառույցն է թերանում, ուրեմն անասնաբուծությունը բավարար մակարդակի վրա չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930