Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանվային արշավ դեպի ՀՀ տարբեր մարզեր` նախարարության աշխատակիցների համար

Հունիս 07,2017 18:16

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է ֆրանսիական «Աքյոյ է Ղըլե» («Accueil et Relais») ընկերության ներկայացուցիչների հետ, որը մեր երկրում զբաղվում է բարեգործական և սոցիալական գործունեությամբ: Ընկերությունը 1998 թվականից Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում է հեծանվային արշավներ:

Նախարարի տեղակալը,  շնորհակալություն հայտնելով «Աքյոյ է Ղըլեի» ներկայացուցիչներին մեր երկրում հեծանվային սպորտի մասսայականացմանը աջակցելու համար, նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը բազմաթիվ մարզական մասսայական միջոցառումներ է կազմակերպում, այդ թվում նաև՝ հեծանվային զբոսանքներ և արշավներ:

«Հիմա մեր նախարարության մասնագետներն աշխատում են Հայաստանում սպորտային տուրիզմի հայեցակարգի մշակման վրա: Վստահ եմ, որ ձեր փորձը կկարողանանք կիրառել մեր երկրում սպորտային և մասնավորապես՝ հեծանվային տուրիզմի զարգացման նպատակով»,- ասել է նախարարի տեղակալը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում մշակվում է մի ծրագիր, որի համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների համար կազմակերպվելու է հեծանվային արշավ՝ դեպի հանրապետության տարբեր մարզեր: «Նախատեսում ենք նման արշավներ կազմակերպել նաև մյուս գերատեսչությունների աշխատակիցների մասնակցությամբ»,- նշել է Գ. Ղազարյանը:

Ֆրանսիացի հյուրերը ուրախությամբ փաստել են, որ իրենք ականատեսն են Հայաստանում հեծանվային սպորտի տարեցտարի ավելի մասսայականացման: Նրանց խոսքերով՝ այսօր արդեն հնարավոր է հանրապետության տարբեր քաղաքների փողոցներում տեսնել հեծանվով շրջող բազմաթիվ անձանց: Հանդիպման ավարտին «Աքյոյ է Ղըլե» ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրենց մարզական ձեռնարկումներին աջակցելու համար:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930