Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել էին սկանդալ սարքելու». Ռուստամյանը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ամերիկահայ կողմնակիցների մասին (Տեսանյութ)

Հունիս 08,2017 14:18

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր եւ ամերիկահայերի միջեւ օրերս տեղի ունեցած  միջադեպին:

Հիշեցնենք՝ որոշ ամերիկահայեր պնդել են, որ Ռուստամյանը պատասխանի՝ արդյո՞ք Գեւորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանն, իր կարծիքով, քաղբանտարկյալներ են, սակայն Ռուստամյանը խուսափել է պատասխանել: Քաղաքացին բղավել է՝ «ղալաթ ես արել»:

«Ես տասնյակ հարցերի եմ պատասխանել՝ ամենասուր հարցերին: Երեւաց, որ մարդիկ եկել էին սկանդալ սարքելու, որովհետեւ իրենց դա էր պետք»,-նշեց Արմեն Ռուստամյանը: Նրա բնորոշմամբ՝ որոշ քաղաքացիներ ծայրահեղ են տրամադրված եղել՝ ամեն ինչ սեւացնելու մտադրությամբ:

Նրա խոսքով՝ «Եկել էին, որ ձախողեին հանդիպումը, բայց չստացվեց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930