Լրահոս
Օրվա լրահոսը

Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին

Հունիս 12,2017 10:48

Հունիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին:

Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին և նրանց հոգևոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգևոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովվապպետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ և ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը և անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի և Հայոց Հայրապետի նկատմամբ:

Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց ուխտավորներին, որ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը կկերպարանափոխի նրանց հոգին և նոր ներշնչանքի աղբյուր կդառնա` հայրենիքով առավել զորացած վերադառնալու իրենց երկրները և շարունակելու իրենց ազգանվեր ու եկեղեցասեր ընթացքը:

Վերջում Նորին Սրբությունն իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց ամերիկահայ և ավստրալահայ համայնքներին՝ հայցելով, որ Աստծու օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն իրենց համայնքային կյանքը:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի հոգևոր- կրթական հաստատություններին և Սփյուռքի առջև ծառացող զանազան մարտահրավերներին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Մայր Աթոռ ՍԷջմիածին

Հայաստանյայց Առաքելական ՍԵկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930