Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին

Հունիս 12,2017 20:03

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին։

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել դատաիրավական բարեփոխումների իրականացմանը և հատկապես մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացմանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ցուցաբերած աջակցությունը։

Ա.Հովսեփյանը փաստել է, որ ԵԱՀԿ-ի հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության մեխանիզմների արդյունքում զգալի աշխատանքներ են կատարվել նախնական քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության, քննիչների վերապատրաստման և, ընդհանրապես, քննչական կոմիտեի կարողությունների զարգացման ուղղությամբ։

ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը շրջայց են կատարել քննչական կոմիտեի վարչական շենքում, ծանոթացել նոր տեխնիկական հնարավորություններին, քննիչներին վերապատրաստելու նպատակով անհրաժեշտ ուսումնական, մեթոդական ձեռնարկներ տպագրելու համար նախատեսված տպարանի աշխատանքներին, որը քննչական կոմիտեին է տրամադրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։

Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել՝ արդյունավետ փոխգործակցության համար և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին, գրասենյակի իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանին պարգևատրել «Համագործակցության մեդալ»-ով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930