Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանն ու Նիկոլ Փաշինյանն արյուն հանձնեցին միաժամանակ (Տեսանյութ)

Հունիս 14,2017 13:07

«Այս տարի որոշեցինք այցելել ԱԺ և դոնորության գործընթացին մասնակից դարձնել նաև պատգամավորներին»,- խորհրդարանում պատգամավորների արյունատվության ակցիայի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը:

Սմբատ Դաղբաշյանը հաստատեց՝ ՀՀ-ում արյան դոնորների պակաս կա. «Այսօր առողջապահության նախարարության կողմից հնարավորություն է ստեղծվել ստեղծելու համապատասխան արյան պաշարներ արտակարգ իրավիճակների համար, դրանք գտնվում են արյան ծառայության ստորաբաժանումներում և նրանք բավարար են մեր խնդիրներն արտակարգ իրավիճակներում լուծելու համար, սակայն գիտեք, որ դոնորների մշտական պակաս ունենք և ազգաբնակչության միայն 0,4%-ն են հանդիսանում արյան դոնոր, երբ այն պետք է լինի շուրջ 2%: Հետևաբար` արյան դոնորների մեծ խնդիր ունենք, այսինքն՝ պետք է համալրենք»:

Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արյուն էր հանձնում, մոտեցավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Արա Բաբլոյանն առաջարկեց իր կողքը պառկել՝ արյուն հանձնելու համար, տեղը ազատ էր: Ներկաները կատակեցին` Նիկոլ Փաշինյանը սպասեց ԱԺ նախագահի հետ ներկայանա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930