Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Իշխանության արյունից ինչքան հնարավոր է՝ շատ քաշենք» (Տեսանյութ)

Հունիս 14,2017 12:47

Այսօր արյան դոնորի միջազգային օրը խորհրդարանում արյունատվության ակցիա էր կազմակերպվել: Ակցիային առավել ակտիվ էին մասնակցում ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: «Ելք» եւ ՀՅԴ խմբակցություններից մեկական պատգամավոր մասնակցեց ակցիային:

Պատգամավորներից առաջինը արյուն հանձնեց ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը:  Նաիրա Զոհրաբյանը հումոր արեց`«իշխանության արյունից ինչքան հնարավոր է՝ շատ քաշենք»: Հրայր Թովմասյանն էլ հակադարձեց`իմ եւ Նաիրա Զոհրաբյանի արյունը նույն կարգի է՝ 2-րդ դրական, ու հորդորեց`տիկին Զոհրաբյանի արյունից էլ շատ վերցնեք:

Արդեն Կարեն Ավագյանի արյուն հանձնելու ժամանակ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց հորդորը`Կարեն Ավագյանից էլ շատ արյուն վերցրեք:

Լրագրողները նկատեցին, որ Նաիրա Զոհրաբյանը իշխանությանը մեղադրում է կոռումպացված լինելու մեջ: Լրագրողների եւ Նաիրա Զոհրաբյանի զրույցը`կոռուպցիայի կանխարգելման եւ իշխանության`կոռուպցիայի դեմ պայքարի մասին`տեսանյութում:

Հակադարձելով Նաիրա Զոհրաբյանի`իրենից շատ արյուն վերցնելու հորդորին, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց`տիկին Զոհրաբյանը հումոր էր անում ու նկատեց`ինքը պատրաստ է արյուն տալ այնքան, որքան հարկավոր է:

Մանրամասները`տեսանյութում

Պատգամավորներն, ի դեպ, այդքան էլ ակտիվ չէին արյուն հանձնելու գործում: Հազիվ երկու տասնյակ պատգամավոր մասնակցեց ակցիային:

Ակցիային միացան նաեւ լրագրողները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930