Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյանի պայուսակը ցանկանում էին խուզարկել. «Ա1+» (Տեսանյութ)

Հունիս 19,2017 22:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերաքննիչ դատարանում փաստաբան Լուսինե Սահակյանը թույլ չի տալիս խուզարկել իր պայուսակը:  Արդյունքում նրան թույլ չեն տալիս  մասնակցել դատական նիստին:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստն այնուամենայնիվ  սկսվեց առանց պաշտպանների: Արմեն Միքայելյանը տեղեկացրեց, որ առանց նրանց  չի ցանկանում նիստին մասնակցել:  Նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 14-ը՝  պաշտպանների ներկայությունն ապահովվելու համար.

«Սա առավել անտրամաբանական որոշում է,  ճիշտն ասած: Նույնիսկ ծիծաղելի, որովհետեւ, եթե փաստաբանները կանգնած են դատարանում, ուղղակի կարգադրիչներին պետք է ասեին, որ նրանք անօրինականություն չանեին եւ թույլ տային, որ փաստաբանները մուտք գործեին դատարանի դահլիճ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    տարրական ստուգում մը մերժելով, վնասում ես քո յաճախորդին, դատի երկարաձգումով, Տիկին փաստաբանուհի

    այս խելար ժամանակներին, աշխարհի բազմաթիւ դատարաններում յաճախ ստուգում են փաստաբանների պայուսակները