Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քննարկվել է նոր սպանդանոցներ ստեղծելու հնարավորությունը

Հունիս 23,2017 17:59

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 1-ին հանրապետության ողջ տարածքում վաճառքի նպատակով տեղական մսի ձեռք բերումը պետք է կատարվի միայն ապանդանոցներից:

Այդ անցումը հնարավորինս սահուն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը շարունակում է խորհրդատվական հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ:

Հունիսի 23-ին հերթական հանդիպումն անցկացվել է հանրապետության եզդի համայնքի՝ ավանդաբար անասնապահությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը խոսել է սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին՝ տեղեկացնելով, որ արդեն գործող 15 սպանդանոցները բավարար չեն հանրապետության ողջ տարածքում սպանդանոցային ծագման մսի պահանջարկը ծածկելու համար: Նա շեշտել է, որ փողոցի վրա, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող մորթը պետք է բացառվի և վստահեցրել, որ Ծառայությունն, իր իրավասությունների շրջանակներում, պատրաստ է տրամադրել նոր սպանդանոցների կառուցմանը նպաստող հնարավոր մասնագիտական աջակցություն: «Դուք մեծ ներդրում ունեք անասնապահության, անասաբուծության գործում: Սպանդանոցների ստեղծումը, բիզնեսի տեսանկյունից, ձեզ համար զարգացման նոր հնարավորություն կարող է լինել՝ միաժամանակ բարձրացնելով իրացվող մսի անվտանգության մակարդակը»,-ասել է Ծառայության պետը:

Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնել է սպանդանոցներին և մսի իրացման կետերին ներկայացվող պահանջները՝ շեշտելով, որ առնվազն պետք է ունենալ վաճառակետերին կից սպանդային կետեր:

Եզդի տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել  սպանդանոցային պայմաններում մորթն իրականացնելու հնարավորություններ ստեղծելու ժամկետների վերաբերյալ: Ծառայությունը իրավիճակին հետևելու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարելու ճանապարհամերձ այն տարածքներ, որտեղ գործունեություն են իրականացնում եզդի ֆերմերները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930