Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ տղես ինվալիդ դառնա, ո՞վ է պատասխան տալու». զինակոչիկի ծնողները լրացուցիչ բուժզննում են պահանջում (Տեսանյութ)

Հունիս 26,2017 11:41

Զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներն ու բողոքները քննող հանձնաժողովի այսօրվա նիստին ներկայացել էր նաեւ զինակոչիկ Էդուարդ Մելքոնյանը: Նա, ըստ դիմումում նկարագրված բժշկական եզրակացության, ունի երկրորդ աստիճանի հարթաթաթություն, երկու մատների սերտաճում՝ վիրահատության կարիքով:

Զինակոչիկը ծառայության համար պիտանի է ճանաչվել, սակայն գտնում է, որ բժշկական հետազոտությունը թերի է: Էդուարդ Մելքոնյանն ասաց, որ դժվարությամբ է կոշիկ հագնում, չափազանց բարդ է հարմարավետ կոշիկ գտնելը:

Հանձնաժողովը, քննելով դիմումը, եզրակացրեց, որ բժշկական հետազոտության ակտը թերի է եւ պարզ չէ՝ զինակոչիկի քայլքի ֆունկցիան որքանո՞վ է խաթարված: Հանձնաժողովը որոշեց միջնորդել զինկոմիսարիատ՝ զինակոչիկին լրացուցիչ բուժզննության ենթարկելու համար:

Մյուս դիմումը ներկայացրել էին զինակոչիկ Վարդան Գալստյանի ծնողները, որոնք խնդրում էին միջնորդել իրականացնել կրկնակի հետազոտություն, քանի որ որդին ծնկի ցավեր ունի, աջ ծնկոսկրի անկայունություն, ֆունկցիայի խանգարում: Բացի այդ, նա պոչուկի կիստա ունի, որը թարախակալվում է: Արգիշտ Գալստյանի հայրը հարց բարձրացրեց. «Որ տղես ինվալիդ դառնա, ո՞վ է պատասխան տալու: Մյուս տղես էլ Քարվաճառում է ծառայում»: Հանձնաժողովը քննելով դիմումը որոշեց զինկոմիսարիատին ներկայացնել միջնորդություն՝ պոչուկի ուղիների բորբոքվածության առթիվ մասնագիտական ախտորոշում կայացնելու համար, որպեսզի պարզ լինի՝ վիրահատության կարիք կա՞:

Հիշեցնենք, որ քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկումը տեղի է ունենում պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում, յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930