Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիր. գլխավորն այսօր մարդկանց ջրով ապահովելն է

Հուլիս 01,2017 13:30

Վեոլիա Ջուրն աշխատում է

Մինչ Վեոլիա Ջուրը, այսինքն 2017 թվականը, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում դե յուրե, այսինքն պաշտոնապես` ջրամատակարարումը «շուրջօրյա էր»: Իսկ դե ֆակտո` իրականում, այն իրականացվում էր գրաֆիկով` միջինը 4-5 ժամ օրական: Ընդ որում, ամեն 3-րդ օրը գյուղում ժողովուրդը ջրի մասով ակամա «ծոմ» էր պահում, որովհետեւ ծորակներից ջուր չէր գալիս, ընդհանրապես: «Հին, գեղեցիկ ավանդույթ էր» դա, թե՛ համարվում էր, որ բնակիչներին եղածն էլ է շատ, բայց փաստ է, որ իրոք ջուր չէր տրվում:
Հարեւան Քարակերտում իրավիճակն ավելի լավ չէր: Նորից ջրամատակարարումը գրաֆիկով էր (միջինը 5-6 ժամ օրական, իսկ ամռանը միայն 4 ժամ) եւ նորից ամեն երրորդ օրը ջուր ընդհանրապես չկար: Հասկանալի է` փաստացի, որովհետեւ պաշտոնապես այստեղ էլ բնակիչներն ապահովված էին շուրջօրյա ջրով:

Հիմա, մոտ 6 ամիս անց, Դալարիկում ջրամատակարարումը իրականացվում է իրոք ամեն օր, տեւողությունը կազմում է միջինը 7,5 ժամ: Ընդ որում, նշված առաջընթացը ձեռք է բերվել առանց խորքային հորերից ջուր հանող պոմպի աշխատաժամանակի ավելացման: Հաջողության հիմքը համայնքի բաշխիչ ցանցում հնարավորինս կարգ ու կանոնի հաստատումն է ու այս, իրոք, ջրի կարոտ վայրերում կենարար հեղուկի տնտեսումը, հոսակորստի նվազումը: Մասնավորապես, խցափակվել է թվով 39 բաժանորդների խիստ վթարային վիճակում գտնվող մուտքագիծ, որից հետո ջրամատակարարումը վերականգնվել է 7-ում: Մնացած մուտքագծերի վերակառուցումն ընթացքի մեջ է:
Քարակերտում, չնայած շոգերին, ջրամատակարարումը ներկայումս 5,3 ժամ է օրական, այսինքն` նախկինի համեմատ 1,3 ժամ ավելի: Եվ ջուրն էլ տրվում է ամեն օր: Այստեղ էլ հաջողության հիմքը ջրին ու բաշխիչ ցանցին ուշադրությունն է: Այս ամիսներին վերացվել են մի շարք վթարներ, այդ թվում «գաղտնի»` գետնի երեսին չերեւացող, կարգաբերվել են բաշխիչ ցանցի դիտահորերում գտնվող թվով 6 փականներ: Նախկինում ջրամատակարարման գրաֆիկն ապահովվում էր 3 փականի միջոցով, իսկ այժմ` 6 փականի, ինչը թույլ է տալիս բարձրացնել բաշխիչ ցանցի կառավարելիությունը, ջուրն ուղղել ուր որ պետք է եւ որքան որ պետք է: Ձմռանը շարքից դուրս եկած թվով 28 ջրաչափեր փոխարինվել են նորերով: Վերականգնվել է թվով 28 մուտքագիծ, փոխարինվել է բաշխիչ հանգույց……

Միակ մինուսն այստեղ համայնքը սնող խորքային հորի պոմպի աշխատաժամի ավելացումն է 2,5 ժամով: Իհարկե, դա բերում է շահագործման ծախսերի ավելացման, բայց եթե իրավիճակը դա է պահանջում… Իսկ իրավիճակը Քարակերտում իրոք դա էր պահանջում: Ոչինչ, էներգիայի տնտեսման հերթն էլ կգա, Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության համար այս ամռան շոգերին գլխավորը մարդկանց ջրով ապահովելն է:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31