Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, թող իրանք էլ գնան հիվանդանոց, իրանք էլ խեղդվեն, տենց ուգրի լինի». Լոքյանը՝ որդուն բանակից ազատելը քննարկողներին

Հուլիս 03,2017 17:23

Այսօր Aravot.am-ը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հարցրեց՝ ամբողջ մամուլը եւ ֆեյսբուքը քննարկում է ձեր որդու՝ Սերգեյ Լոքյանի ալերգիայի հարցը, այդտեղ կոռուպցիոն դրսեւորումներ են տեսնում, որ փող եք տվել եւ բանակից ազատել:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լոքյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքը բանակում չի ծառայել՝ խրոնիկ ալերգիա ունենալու պատճառով:

Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Ի՞նչ կա քննարկելու: Կոռուպցիոն դրսեւորումներ թող փնտրեն: Չի կարող լինել, քանի որ երբ որ այդ հիվանդությունը եղել է եւ առաջին բանը ֆիքսվել է, ես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ եղել»:

Նա վստահեցրեց, որ այդ ժամանակ ոչ պաշտոն է ունեցել, ոչ էլ փող:

Մեր հարցին՝ այսինքն, չե՞ք միջամտել, որ ձեր որդուն բանակից ազատեն՝ Լոքյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի միջնորդեի, եթե էդ երեխեն…»:

Մեր դիտարկմանը, որ հիմա լիքը բանակայիններ կան, արձագանքում են, ասում են՝ մենք էլ սուր ալերգիաներ ունենք, բա ինչո՞ւ մեզ չեն ազատում, Լոքյանի տղային են ազատում՝ Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Դե, թող իրանք էլ գնան հիվանդանոց, իրանք էլ խեղդվեն, տենց ուգրի լինի»:

Ավելի ուշ նախարարը անիծելուց հետո հավելեց՝ «բայց Աստված չանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Այսինքն, նա հիմա և պաշտոն ունի և փող: Պաշտոնը հասկանալի է, իսկ փողը…սոսկ աշխատավարձով շատ փող չի ստացվում…

  2. Նարեկ says:

    ՈՒԳՐԻ ԼԻՆԻ??? Սա ինչ է նշանակում?? Կասեք??

  3. Գոհար says:

    Ախտորոշումը կեղծելը ամենադյուրինն է։ Ո՛չ X-ray է պետք, ոչ MRI, CTS: Մի քանի անալիզներ և թեստեր են պետք , դրանք էլ ձեռքի գործ են ։ Մնացածը հիմնավորելու համար ստացիոնարի Բժիշկները դիմում են օդի օգնությանը և իրենց երևակայությանը ։ Էնպիսի մի շարադրություն հյուսեն, որ Լեվ Տոլստօյը նախանձեր։ Ալերգիա․․․ չէ մի չէ անգինա։

  4. Armen says:

    Угри – это воспалительные заболевания сальных желез. В дерматологии существует несколько видов угревой сыпи, каждый из которых отличается от остальных по целому ряду особенностей. Известны черные, белые, вульгарные, нагроможденные и розовые угри. Почти во всех случаях сходной является причина возникновения заболевания, вызываются нарушением работы, так называемых сальных желез.

    Угри являются одновременно серьезным косметическим дефектом. Угревая сыпь чаще всего наблюдается у женщин с жирной кожей, наиболее часто заболевание проявляется в юном возрасте, когда происходит половое созревание.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31