Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել կիսակառույց շինություններին և չսկսված շինարարությունների խնդրին

Հուլիս 03,2017 19:35

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է կիսակառույց շինությունների և այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում: Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Առանձին-առանձին ուսումնասիրեք, գույքագրեք և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ: Տարածքների սեփականատերերին և վարձակալներին ուղարկեք համապատասխան ծանուցումներ, անհրաժեշտության դեպքում, դիմեք նաև դատարան՝ վերոնշյալ հողատարածքները դատական կարգով համայնքին վերադարձնելու, իսկ անավարտ կառույցները օտարելու պարտավորեցնելու պահանջով: Այս հարցում պետք է լինենք խիստ և հետևողական՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում բոլոր կառուցապատողներին տրամադրվել են մի շարք արտոնություններ և հնարավորություններ են ընձեռվել կառուցապատում իրականացնելու համար: Հետևաբար, այլևս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը: Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31