Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանին» ԱՄՆ Անկախության հռչակագրի դրույթները դիտարկում է որպես քաղաքակրթության և համամարդկային իրավունքի աղբյուր

Հուլիս 04,2017 18:45

Ամերիկայի  ժողովուրդը ոտքի ելնելով ընդդեմ  բրիտանական գաղութատիրության զինված պայքարի միջոցով հասավ իր նպատակին՝ արձանագրեց արդյունք: 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեց ԱՄՆ-ի Անկախությունը, որը սկիզբ դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծմանը և ամերիկյան ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորմանը:

ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը առաջին փաստաթղթերից էր, որը հռչակում էր  ինքնիշխանությունը որպես պետականության  հիմք: Նրանում դրոշմված` մնայուն կերպով ամրագրված ձեւակերպումները իրավունք են վերապահում  ժողովրդին ապստամբելու եւ տապալելու բռնապետական կառավարությունը: Հռչակագիրը նաև ընդգծում է ժողովրդավարության փիլիսոփայության ծիրը (հիմնական գաղափարները)՝ մարդկանց հավասարությունը և նրանց անքակտելի իրավունքները, որոնց շարքում են կյանքի, ազատության եւ երջանկության ձգտելու իրավունքները:

«We hold these truths to be self-evident, that all men are created equal, that they are endowed by their Creator with certain unalienable Rights, that among these are Life, Liberty and the pursuit of Happiness. — That to secure these rights, Governments are instituted among Men, deriving their just powers from the consent of the governed, — That whenever any Form of Government becomes destructive of these ends, it is the Right of the People to alter or to abolish it, and to institute new Government, laying its foundation on such principles and organizing its powers in such form, as to them shall seem most likely to effect their Safety and Happiness.»

Այսօր մենք հայերս, քաղաքակիրթ  ժողովրդի մաս կազմելով, նույնպես տոնում ենք ԱՄՆ-ի անկախությունը:

Այս տարի մենք տոնելու ենք նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Շնորհավորում ենք Միացյալ  Նահանգների ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ և հավատամք հայտնում Անկախության հռչակագրի դրույթներին՝ դիտարկելով այն որպես քաղաքակրթության և համամարդկային իրավունքի աղբյուր:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31