Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը ճանապարհ ընկավ՝ ֆեյսբուքյան գրառման հետևից. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 04,2017 20:10

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել Գյումրու գետակի աղբավայրի վերածված հատվածից՝ նշելով․ «Այստեղ եղել էի մոտ երկու տարի առաջ, այն ժամանակ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է, որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը (Արփա չայ): Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին՝ սննդի տեսքով: Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է, որը մնացել է գետակի երեսին:Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը, մտածելն անգամ վախենալու է»։

Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը պարզվում է՝ բավական ակտիվ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ընթերցելով գրառումն, այսօր փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հետ այցելեց Գյումրի գետակի այն հատվածները, որոնք աղբախեղդ են եղել։

Մարզպետարանի պաշտոնյաները նախ եղան Առափի գյուղի վարչական տարածքով անցնող Գյումրի գետակի մոտ, այնուհետ Գյումրու ավտոկայարանի մոտակայքով հոսող հատվածում։ Շիրակի մարզպետը հրապարակավ շնորհակալություն հայտնեց այն օգտատիրոջը, որը լուսանկարներ հրապարակելով՝ տեղեկացրել է այս խնդրի մասին։ Ի դեպ, մարզպետն այդ օգտատիրոջ գրառման տակ ևս իր շնորհակալություն էր հայտնել։

Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Սա մարդու անխնա սպառողական վերաբերմունքն է բնության հանդեպ։ Շատ ավելի հեշտ է, որ մենք կարողանանք այս խոզությունը կանխել, այնուհետ միջոցներ անենք, որ կարողանանք մաքրել։ Ամբողջ ճանապարհը, երբ որ գալիս ես Երևանից Գյումրի՝ այսպես աղբ է»,- ասաց մարզպետը։ Նա ասաց, որ մարդկանց պետք է էկոդաստիարակություն տալ կամ որ ավելի գեղեցիկ բառ է՝ էկոխիղճ մտցնել մարդու մեջ։ Մարզպետը հիշեցրեց, այդ ջրով դաշտեր են ոռոգվում, իսկ արդյունքում մենք ուտում ենք թույնով ջրված բանջարեղեն։ «Մեկին ուզում ես սպանես, մի կում էս ջրից խմի, առանց տանջվելու կմեռնի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31