Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը ստանում է «2»՝ սովետական համակարգով». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 16:40

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր խորհրդարանում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մի շարք հարցադրումներ հնչեցրեց. «Ի՞նչ եք արել դուք մինչեւ հիմա, ի՞նչ եք փոխել, եթե հետեւությունների արդյունքում հասկացել եք, որ վատ է վիճակը: Բյուջեի միջոցները ոչ արդյունավետ են ծախսվել: Էլի նախարարները հանձնաժողովում գալիս են, ասում են՝ մեր գերատեսչությանը տվել են ասենք 100 մլրդ դրամ, կատարողականը կազմում է 97 տոկոս, հարցեր չկա՞ն, գնացինք տուն, բյուջեն կատարել ենք: Դա ինչպե՞ս է ազդել ՀՀ ժողովրդագրության վրա, տնտեսության վրա, արտագաղթի վրա, սա է պետք քննարկել»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ կատարողականն այսպիսին պետք է լինի՝ «ՀՀ քաղաքացին սկսե՞լ է ավելի լավ ապրել, ես ասում եմ՝ ոչ, չի սկսել, ձեր 1 տարվա գործունեության արդյունքում քաղաքացին ավելի լավ չի ապրում, ՀՀ քաղաքացին դադարո՞ւմ է արտագաղթել, ոչ չի դադարում, ՀՀ քաղաքները՝ Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Կապան, այլեւս քարուքանդ վիճակում չե՞ն, քարուքանդ վիճակում են, վարկե՞ր եք վերցրել, որ մի քանի տեղ ասֆալտ անեք, այո, վերցրել եք, դրանք արդյունավե՞տ են օգտագործում, այո: Ուռճացված պարապ համակարգը մնո՞ւմ է այնպես, ինչպես կա, այո, մնում է ինչպես կա: Ում ինչ հարցնում են, մենակ ասում են՝ դե ՊԵԿ-ից 400 հոգի կրճատել են: ՓՄՁ-ները գո՞հ են ձեզանից, հազարավոր ՓՄՁ-ներ են փակվում, դատարաննե՞րն են ավելի անկախ դարձել, ոստիկանությո՞ւնն է ավելի ադեկվատ սկսել գործել, ոստիկանների թիվը կրճատվե՞լ է նախորդ տարվա համեմատ, ո՛չ, բոլոր հարցերի պատասխանը ոչ է: Ի՞նչ է փոխվել մարդկանց կյանքի ընթացքում: ԵՏՄ անդամ եք, ձեր միութենական գործընկերոջ մոտ կարողանո՞ւմ եք այնպես անել, որ ՀՀ քաղաքացին ավելի պաշտպանված լինի, ինչի՞ եք հասել էսքան ժամանակ»:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Իշխանությունը ստանում է «2» իր կատարողականով»,- բայց զգուշացրեց՝ ոչ թե Արմեն Աշոտյանի ներմուծած գնահատման համակարգով, այլ՝ սովետական, որովհետեւ կառավարությունը մնացել է այդ համակարգի մեջ, իսկ դրսում 21-րդ դարն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31