Լրահոս
Օրվա լրահոսը

Նորմալ է, հասուն պատգամավորներ են, իրար քաշքշում են. ի՞նչ կա այդտեղ աննորմալ. ՔՊ խմբակցության ղեկավար

Հոկտեմբեր 29,2026 14:26 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տարոն Չախոյանն այս անգամ խոսում էր շատ կոռեկտ, շատ նորմալ խոսույթով։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն էր նրանց զայրույթի պատճառը։ Որովհետև նրանց ելույթները մեզ ոչ հաճելի են, ոչ էլ դուր են գալիս, դրանց հետ համաձայն չենք, բայց երբեք տեղից նման արձագանքներ չենք տալիս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր զարմանքն էր հայտնում ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքին։

«Անզուսպն իրենք են։ ԱԺ ամբիոնն այն վայրն է, որտեղ մենք խոսում ենք, և այնտեղ որևէ մեկն անձեռնմխելի չէ։ Որևէ մեկն իրավունք չունի տեղից հարձակվելու ամբիոնի վրա կամ փորձելու հարվածել։ Անթույլատրելի է, չի կարելի։ Իրենց պատգամավորները, երբ ելույթ են ունենում, մենք չենք արձագանքում։ Մենք զուսպ ենք, կարողանում ենք մեզ տիրապետել»։

ԱԺ նախագահի պահվածքն էլ Մանավազյանը միանգամայն բնականոն է գնահատում։

«Նա կոչ արեց նստել և շարունակել նիստը։ Երբ տեսավ, որ նիստը չի շարունակվում, անջատեց ուղիղ հեռարձակումը և հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Եթե որևէ դեպքի հետ կապված կրքերը չեն հանդարտվում, հարցեր ունեն, թող պարզեն, ավարտեն։ Նորմալ է, հասուն պատգամավորներ են, իրար քաշքշում են. ի՞նչ կա այդտեղ աննորմալ»,- նշեց Մանավազյանը։

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031