Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պատերա՞զմ եք հրահրում»․ հարց Նիկոլ Փաշինյանին

Հոկտեմբեր 29,2026 14:58 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պետությունը շատ խիստ վերաբերմունք է ցույց տվել՝ ընդհուպ չի նայել՝ արքեպիսկոպոս է, թե չգիտեմ ով է, բոլոր դեպքերում կոշտ ձևերով մտքերի ընթացքը կասեցրել է։ Եվ մտքերի ընթացքը պետք է կասեցնենք, որ ձեռներ և ոտեր ջարդելու անհրաժեշտություն չլինի»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պատերա՞զմ է հրահրում։ Նա նկատի ուներ այն, որ Փաշինյանը լիակատար սատարում է խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների կեցվածքը եւ ասում է, որ սահմանադրական փոփոխություններին հասնելու համար հանրային ճնշում կգործադրի ընդդիմության նկատմամբ։ Լրագրողը նաեւ հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունից ոչ ոք նման փութաջանությամբ չի պատասխանում Ադրբեջանից հնչող հայտարարություններին, այդ թվում նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին, որն ակնկալում է, թե հայ ժողովուրդը պետք է ադրբեջանցիներից ներողություն խնդրի։

«Ես ասում եմ՝ ով որ փորձի բռնություն գործադրի, իշխանությունը այդ բռնություն գործադրող ձեռը կջարդի։ Շատ կոնկրետ բան եմ ասում, որովհետև դա իշխանության պարտականությունն է, այդ թվում՝ ձեր ասածը թույլ չտալու համար, որպեսզի երկրում ամենաթողություն լինի։ Եվ իմիջիայլոց այդպիսի փորձեր եղել են՝ ռազմական հեղաշրջման փորձի նման բաներ է եղել, զինված ինչ-որ բաներ անելու փորձ է եղել»,- հավելեց նա։

Թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ եղած աղմկահարույց սպանությունները չեն բացահայտվում՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031