Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մխիթարյան. Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի՝ տնտեսական աճը բնապահպանական կայունության հետ համադրելու փորձով

Հոկտեմբեր 29,2026 15:15 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Խաչատրյանը, Սարիկ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Հայկ Սուքիասյանն ու Ահարոն Սահակյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Նորվեգիայի խորհրդարանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանի Հուսայնիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Մխիթարյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի փորձով՝ տնտեսական աճը բնապահպանական կայունության հետ համադրելու, ինչպես նաև բնական ռեսուրսներն արդյունավետ կառավարելու հարցում:

Հանձնաժողովի նախագահը կարևորել է համագործակցության ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մակարդակում՝ վստահություն հայտնելով, որ երկրների միջև կապերը բոլոր ոլորտներում օրեցօր առավել կամրապնդվեն:

Մանի Հուսայնին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Նորվեգիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը հետևողականորեն զարգանում են: Նա ընդգծել է նաև ընդհանուր ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու կարևորությունը:

 

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել համաժողովը հաջողությամբ կազմակերպելու համար։

ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել Նորվեգիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությանը տարբեր ուղղություններով աջակցության համար։

Կողմերն ընդգծել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ի թիվս երկկողմ օրակարգի մի շարք այլ ուղղությունների։ Այս համատեքստում հատկապես կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացումը։

Քննարկվել են Հայաստանում շրջակա միջավայրի պահպանմանն առնչվող խնդիրները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին։

Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր ազդակ կհանդիսանա Հայաստան-Նորվեգիա խորհրդարանական համագործակցության խորացման համար։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031