Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա խուժանի ձեռագիր է». Ադրբեջանի՝ հուլիսին 4-ին նախահարձակ լինելը պատահական չէր (Տեսանյութ)

Հուլիս 08,2017 13:55

«Դժվարանում եմ ողջունել այդ հանդիպումը, բայց չի կարելի խզել շփումը: Պարզապես տվյալ դեպքում չեմ տեսնում, թե ինչ փաթեթով է ՀՀ-ն գնում բանակցությունների եւ ինչ փաթեթով է Մինսկի խումբը հանդես գալիս»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հուլիսին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Ես խաղի մեջ կմտցնեի Մեծ Բրիտանիային: Ադրբեջանը «Բրիթիշ պետրոլիումի» շահերի տարածքն է: Զարմանալի է, որ մենք չենք աշխատում նման սուբյեկտի հետ»,-կարծիք հայտնեց տիկին Ալավերդյանը:

Նա չի կիսում տեսակետը, թե սահմանին վերջին օրերի լարված իրավիճակը ՌԴ շահից է բխում. «Պետք չէ սլաքը մեկ ուղղությամբ տանել:  Մենք եթե ոչինչ չանենք, այս վիճակն է լինելու,  ունենալու ենք զոհված եւ վիրավորված զինվորներ»:

Բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ իրականացրեց հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը, ինչը պատահական չէ. «Դա խուժանի ձեռագիր է, որն ասում է՝ ինձ համար ոչ մի բան նշանակություն չունի… Դա տեղի ունեցավ ի նշան անհարգալից վերաբերմունքի ամենահզոր ԱՄՆ-ի հանդեպ: Ադրբեջանի ցանկացած սադրանքների օրերը պատահական չեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31