Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գյումրիում բենզալցակայանի աշխատակիցը մահացել է ինֆարկտից

Հուլիս 25,2017 16:59

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ «հուլիսի 25-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ փողոցի թիվ 92 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակում գտնվող աշխատակիցը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին»:

Մենք մարզի իրավապահներից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է եղել վերջինիս մահվան պատճառը, կա՞ նախնական վարկած։ Մեզ փոխանցեցին, որ առկա նախնական տվյալների համաձայն, Հ. Վ.-ն ինֆարկտ է ստացել, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31