Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սասուն Սարգսյան. «Աջակցում ենք հայոց լեզվի և պատմության ուսուցմանը»

Հուլիս 25,2017 17:40

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռոստովի մարզի Վոլգադոնսկի «Նոեւ Կովչեգ» հայկական ազգամշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Սասուն Սարգսյանին, խորհրդի անդամ Սասուն Հովհաննիսյանին:

Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և հաջողություններով, ծանոթացավ խնդիրներին: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Նախարարը համայնքի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Սասուն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ կազմակերպության հիմնական նպատակն է Վոլգադոնսկ քաղաքի և Վոլգադոնսկի շրջանի  հայերի համախմբումը և  հայ ազգային ինքնության պահպանումը: «Աջակցում ենք հայոց լեզվի և պատմության ուսուցմանը, ամրապնդում ենք կապերը Հայաստանի և Արցախի հետ, ինչպես նաև՝ ՌԴ-ի այլ քաղաքներում գործող հայկական համայնքների հետ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, սեմինարներ ենք  կազմակերպում: Այժմ զբաղված ենք եկեղեցու կառուցման հետ կապված խնդիրների լուծմամբ: Համոզված ենք, որ եկեղեցին էլ ավելի կհամախմբի համայնքը, կնպաստի հայապահպանությանը», – հավելեց նա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31