Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործի պատճառով տեղի չեն ունենում Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունը

Հուլիս 27,2017 19:44

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործի քննությունը կրկին տեղի չունեցավ:

«Սարի թաղի գործերով նիստերը տեղի չեն ունենում, որոնցից մեկն էլ այսօր էր, ու պատճառաբանում են, թե քանի որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստ է նշանակված, ուրիշ կալանավորների դատարան չենք տանում: Այսինքն, պարզվում է՝ մի գործի պատճառով մյուս անձինք, որոնք նույնպես ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք ունեն, զրկվում են այդ դատաքննության իրավունքից, ամիսներով դատական նիստերը տեղի չեն ունենում: Հասկացանք՝ «Սասնա ծռերի» գործն էլի արեք, բայց ուրիշ մարդկանց վերաբերյալ գործերն էլ արեք»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց ամբաստանյալներից Հարություն Թորոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այս գործով կա չորս ամբաստանյալ՝ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը և Էդուարդ Զեյթունյանը: Վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.07.2016թ. ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

«Իրենք պատճառաբանում են՝ իբրեւ ուղեկցող չկա,մեքենա չկա, Եվրոպական դատարանը մի շարք որոշումներ ունի այդ կապակցությամբ, որոնք հստակ ասում են՝ հազար ոստիկան, հազար ուղեկցող ու դատավոր աշխատանքի ընդունի, թող գան, ժամանակին գործերը լսեն: Փաստացի պատժում են այս գործով կալանավորվածներին՝ անորոշ ժամկետով նրանց պահելով կալանքի տակ: Հաշվի չառնելով, որ նրանք էլ ունեն մանկահասակ երեխաներ, նաեւ իրենք են վատառողջ»,- շարունակեց Լիպարիտ Սիմոնյանը: Նա նաեւ ասաց, որ այս խնդրով ստիպված դիմելու է Արդարադատության նախարարին, որ միջոցներ ձեռնարկեն դատաքննությունը պատշաճ ժամկետներում իրականացնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սիրայօժար, ոսկի խորհուրդ՝ յաջորդ անգամ որ մարդիկ զէնքերով ոստիկանատան վրայ յարձակին, ոստիկաններ սպանեն եւ պատանդ բռնեն, փոխանակ փողոց իջնելու եւ ոստիկաններ հետ ճակատելու, պարզապէս՝ տունը մնացէք, քաղցր թէյ մը խմեցէք, եւ եթէ շատ հետաքրքրուած էք այդ դէպքերով, հեռուստատեսիլէն հետեւեցէք – լրագրողները բոլորը այդտեղ կը լինեն, հանգիստ եղէք, ամէն բան ցոյց կու տան ձեզի… -, եւ այդ պարագային վստահ, բացարձակապէս վստահ եղէք որ օրինական ոչ մի խնդիր չէք ունենար

    հա, մի հատ ել՝ երեւի խոհեմ կը լինի այդ պահին չզանգել ոստիականատունը բռնագրաւած խմբակի ղեկավարին հետ… նոյնիսկ եթէ պարզապէս ու միմիայն՝ «հելո՜, ո՞նց ես, աբեր» ասելու համար…

    խորհուրդը ի զօրու է աշխարհի բոլոր երկիրների բոլոր քաղաքների պարագային

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. այն անձերի պարագային որոնք անձնական կամ քաղաքական կապ ունէին զինեալ խումբի անդամներին հետ, ոչ միայն յիմարութեան գագաթնակէտն էր արիւնահեղ դէպքի ընթացքում անոնց հետ հեռախօսով կապի մէջ մտնել, այլ այդպիսի անձեր, հազու որ լսէին դէպքի մասին, պէտք է որ իսկոյն ցատկէին մեքենային մէջ եւ մեկնէին, մեկնէին հեռու, երթային մի այլ քաղաք

      այն ատեն, տեսնէինք եթէ որեւէ բան կը «սարքուէր իրենց գլխին»…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31