Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիս 31,2017 12:47

Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի 7-րդ փուլին մասնակցում է 72 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 13 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Վրաստանից, Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից և Հունգարիայից:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի տղաներ և աղջիկներ, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում: Եվ ամենակարևորը՝ մասնակցելու եք հայոց լեզվի արագացված դասընթացներին: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն, որ պահեք ձեր լեզուն ու ինքնությունը: Ձեր տունը Հայաստանն է, և ուշ թե շուտ վերադառնալու եք Հայրենիք: Բարով եք եկել»:

Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքեցին ու երգեցին, այնուհետև շուրջպար բռնեցին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31