Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ սուտ ա». Սամվել Բաբայանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին (Տեսանյութ)

Հուլիս 31,2017 16:50

«Իգլա»-ի գործով առաջին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին ի պատասխան գործով մեղադրյալ՝ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Մինչ ոստիկանները կտանեին նրան, լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին իրեն վերջերս առաջադրված նաեւ նոր՝ փողերի լվացման մեղադրանքի մասին: Բաբայանն ասաց. «Սաղ սուտ ա, հեսա կտենաք»:

Ապա նա մոտեցավ այս գործով դատախազ Արամ Արամյանին եւ կարճ զրույց ունեցավ նրա հետ:

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն էլ նշեց, որ մեղադրանքը չի ընդունում: «Էսի սարքոցի ա»,-ասաց նա:

Ի դեպ, Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը նիստից հետո հեռացավ՝ չպատասխանելով իրեն սպասող լրագրողների հարցերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31