Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Աբխազիայի զինամթերքի պահեստներից մեկում. կա 2 զոհ, շուրջ 60 վիրավոր (Տեսանյութ)

Օգոստոս 03,2017 12:48 Share

Աբխազիայի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, առնվազն 60-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Newsru.com-ը՝ վկայակոչելով Աբխազիայի պաշտոնական գերատեսչությունները:

Հաղորդվում է, որ զոհվել են երկու ռուս զբոսաշրջիկներ: Վիրավորներից 28-ը տեղափոխվել է հիվանդանոց:

«Պայթյունի ժամանակ երեք կին ձիերով զբոսնելիս են եղել զինամթերքի պահեստի շրջակայքում»,- լրագրողներին ասել է Աբխազիայի ԱԻՆ մամուլի խոսնակ Միզան Լոմիան: Նրա խոսքով՝ մահացած երկու կանանց մարմինները հայտնաբերվել է օգոստոսի 3-ի առավոտյան: Երրորդ կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել