Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, չի կարող մարսել ցնցումները». Հայկ Մարտիրոսյան

Օգոստոս 04,2017 14:36

«Իրավիճակն աննախադեպ է, երբ ռուս-ամերիկյան հարաբերությունները դարձել են ՌԴ-ԱՄՆ օրենսդիր իշխանություն հարաբերություններ: Դա ԱՄՆ համար ճկուն մանևրելու համար հնարավորությունը նվազեցրել է»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նա փաստեց, որ Սպիտակ տան և Կոնգրեսի միջև լուրջ հակասություններ կան, և այնպիսի իրավիճակ է, երբ հարաբերությունների սրման մեղմացման հեռանկարը դառնում է բավականին բարդ:

Ըստ պարոն Մարտիրոսյանի` լուրջ խնդիրներ են ստեղծվել նաև Ռուսաստանի համար. «Ակնհայտ է, որ երկու համաշխարհային գերտերությունների միջև լարումն ու հարաբերությունների սրումը երբևէ չի կարող լավ ազդեցություն ունենալ նրանց ազդեցության գոտիների վրա: Այդ առումով ՀՀ-ն որևէ կերպ շահել չի կարող, բայց մյուս կողմից` ՀՀ-ն այնպիսի ողբալի իրավիճակում է գտնվում, որ մի քայլ այս կողմ, մի քայլ այն կողմ` տարբերություն չկա: Անկումային իրավիճակում գտնվող պետության համար, ըստ էության, կապ չունի մի քիչ արագ է լինում անկումը, թե դանդաղ»:

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերություններին` Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ սա նոր լարում է տարածաշրջանում և որևէ մեկը չգիտի, թե ինչպես գործընթացները կզարգանան. «Իրավիճակը շեղվել է դեպի մեծապես անկայունացող հարաբերություններ: Բարեկամական հարաբերություններ ունենալով Իրանի հետ` Հայաստանը չի կարող ռիսկերին չառնչվել: Առաջիկա հայ-ադրբեջանական պատերազմում պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի Իրանի մանևրայնությունը: Եթե Իրանը որոշի ոչ ուղղակիորեն սատարել Հայաստանին կամ որոշակի մասնակցություն ունենալ այդ պատերազմին պրոքսի տարբերակով՝ կարծում եմ, որ դա կարող է դառնալ խնդրահարույց, քանի որ այլ պետություններ կարող են զգուշանալ դրանից ու զսպել Իրանին»:

Պարոն Մարտիրոսյանը մտահոգություն ունի, որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Հայաստանը չի կարող մարսել ցնցումները. «Պատժամիջոցներն անմիջականորեն Հայաստանի դեմ չեն, բայց Հայաստանի տնտեսությունը ՌԴ-ի ենթատնտեսությունն է, այն բոլոր թելերով կապված է Ռուսաստանին, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Եթե Ռուսաստանը կարող է մարսել ցնցումները, ապա Հայաստանը չի կարող: Միայն Հայաստանին չակերտավոր փրկում է տնտեսություն չունենալը, փոքր տնտեսություն, սպառման փոքր շուկա ունենալը, բայց, միևնույն է, հաստատ տուժելու է»:

Հարցին իրատեսակա՞ն է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը՝  պարոն Մարտիրոսյանը այն ընդհանրապես իրատեսական չհամարեց ու վստահեցրեց, որ այս իշխանությունների պարագայում դա գրեթե հարյուր տոկոսով բացառված է. «Այդ առաջարկության իրատեսականությանը չեմ հավատում, քանի որ բոլորն են հասկանում, որ դա անհնար է: Կարծում եմ` սա մեծ քաղաքական խաղում որոշակի սակարկելիության գնի ֆունկցիա կատարող քայլ է»:

Անդրադառնալով արցախաադրբեջանական ներկայիս հարաբերություններին` պարոն Մարտիրոսյանը նշեց, որ Արցախի շուրջ խնդիր 1990-ականների կեսերին է ավարտվել, հիմա խնդիրը Հայաստանի շուրջ է:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի` այժմ Ադրբեջանը արագորեն զինվում է, և զինվում է մի քանի աղբյուրներից՝ ի տարբերություն Հայաստանի, և չունի կախվածություն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031