Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թաքցրած 2 ադրբեջանական կորուստ է հայտնաբերվել, մեկը՝ ապրիլյան մարտերից. Razm.info

Օգոստոս 05,2017 10:07

Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ թաքցրած 2 կորստի մասին, որոնցից մեկը՝ 2016 թ. ապրիլյան մարտերում է սպանվել: Երկրորդը, ամենայն հավանականությամբ, ոչ մարտական կորուստ է:

Ապրիլյան կռիվների մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը ադրբեջանական «Ֆեմիդա» լրատվակայքին պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը (Şəhriyar Eyvazov), մարտի ժամանակ սպանվել է հայկական հրետանային կրակից:

Մինչ այս այդպիսի անուն-ազգանունով սպանվածի մասին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի չի եղել:

Երկրորդ կորուստը ևս եղել է 2016 թվականին: Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը հայտնել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուի (Sabirli Adil Tehran oğlu) մահվան մասին:

Նշվում է, որ զինծառայողը մասնակցել է 2016 թվականի ապրիլյան մարտերին, մայիսի 6-ին կոչումը բարձրացվել է, սակայն հաջորդ օրը՝ մայիսի 7-ին, «սիրտը պայթել է»: Մեկնաբանություններում մահացած զինծառայողի ծանոթներից մեկը նշում է, որ Ադիլը «հայկական գնդակից չի մահացել, մերոնք են սպանել»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031