Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ի և Instagram-ի օգտատերերը բողոքում են խափանումներից

Օգոստոս 07,2017 13:37

Facebook և Instagram սոցցանցերի՝ տարբեր երկրների օգտատերեր բողոքում են խափանումներից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով downdetector մասնագիտացված կայքի հետազոտության արդյունքները, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսներում խափանումներին:

Ըստ հետազոտության և Twitter-ում թողնված հաղորդագրությունների՝ սոցցանցերի հետ կապված խափանումներ են նկատվել Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում:

Մասնավորապես, Facebook մուտք գործելու փորձ կատարելիս օգտատերերի մոտ հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը. «Ներողություն, ինչ-որ  բան այն չէ: Մենք աշխատում ենք խնդրի շուրջ և կաշխատենք այն լուծել հնարավորինս արագ»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031