Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հայկական ստորաբաժանումները վիրավորել են 13-ամյա մի երեխայի

Օգոստոս 08,2017 10:31

Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է վերը նշված տեղեկությունը և հայտարարում, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երևում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների։

Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել այն մասին թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի:

Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031