Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Շահբազյանն` իր ծեծվելու մասին. «Հատուկ քննչականի տղեն ոչ էլ զանգեց»

Օգոստոս 08,2017 10:56

2016թ հուլիսի կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել էին:  Միջադեպը պատահել էր Էրեբունի ոստիկանության շենքի հարեւանությամբ: Aravot.am-ի հետ զրույցում կինոռեժիսորը հայտնեց, որ մեկ տարի է անցել, սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, չի փոխհատուցվել նաեւ իրեն հասցված վնասը:

«Ուղիղ մեկ տարի է անցել, վերջին անգամ ապրիլի 5-ին խոստացան, որ պետք է հետաքննությունը անեն, հետո Հատուկ քննչականի տղեն ոչ էլ զանգեց, մինչեւ էսօր ոչ մի զանգ չեմ ստացել: Երկու անգամ ակնոցս գնահատել են տվել. Մի անգամ 21000 դրամ էին գնահատել, ես բողոքեցի, երկրորդ անգամ էլ` ավելի քիչ, ընդամենը 15000 դրամ: Իմ ակնոցն արժեր 320 եվրո, առել էի Փարիզից: Բայց դա էնքան էլ կարեւոր չի: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում` այսքան ժամանակ գործին ընթացք չի տրվել, այդ տղերքին չեն կանչել, երկու անգամ ուղարկել են ձեռքիս ռենտգենի, երկու անգամ էլ պատասխանն եկել է, որ ջարդված է: Ուղիղ մի տարի է անցել, ինչու ոչինչ չեն ձեռնարկում»,-տարակուսանք հայտնեց Արամ Շահբազյանը:

Aravot.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց` ինչ փուլում է գործը: Կառույցի մամուլի պատասխանատուն խոստացավ օրվա ընթացքում պատասխանել մեր հարցմանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` www.gaiff.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    …երկու անգամ ձեռքս ուղարկել են ռենտգենի … 🙂

  2. Մանուշ says:

    Բա ինչու՞ են ծեծել կամ ձեռքը ջարդել: Մեծ-մեծ խոսե՞լ է, թե՞ անմեղ տեղն է եղել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031