Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ մամուլի պատասխանատու. «Արամ Շահբազյանը ճանաչվել է տուժող, նախաքննությունը շարունակվում է»

Օգոստոս 08,2017 12:25
qreakan

2016թ հուլիսի կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել էին, ու կինոռեժիսորը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք էր հայտնել, որ մեկ տարի է անցել, սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, չի փոխհատուցվել նաեւ իրեն հասցված վնասը:

Հատուկ քննչական ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանն Aravot.am-ին այս առիթով հայտնեց. «Քրեական գործով, որով Արամ Շահբազյանն անցնում է, նախաքննությունը շարունակվում է: Արամ Շահբազյանը ճանաչվել է տուժող, պարզվել է, որ նա ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ, վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու հետեւանքով հենց Արամ Շահբազյանի մասնակցությամբ կատարվում են քննչական գործողություններ, որոնց ընթացքին վերջինս տեղյակ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031